21:08  ,  1 ապրիլի, 2020

Տաջիկստանում ապրիլի 4-ին կմեկնարկի ֆուտբոլային մրցաշրջանը

Տաջիկստանում նախատեսված ժամկետում՝ ապրիլի 4-ին կմեկնարկի ֆուտբոլային մրցաշրջանը։

Երկրի չեմպիոն եւ գավաթակիր «Իստիկլոլը» փոխչեմպիոն «Խուջանդի» հետ Դուշանբեում կվիճարկի սուպերգավաթը։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականներ, հաղորդում է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Պաշտոնական տվյալով, Տաջիկստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։

Ապրիլի 5-ին կմեկնարկի Տաջիկստանի առաջնության առաջին տուրը։

Հիշեցնենք, որ Եվրոպայում շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։ Ապրիլին կմեկնարկի նաեւ Շվեդիայի առաջնությունը։

Մյուս առաջնությունները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս