20:11  ,  1 ապրիլի, 2020

Լոնդոնի քաղաքապետը առաջատար ֆուտբոլիստներին կոչ է արել հրաժարվել աշխատավարձից

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը բարձր վարձատրությամբ առաջատար ֆուտբոլիստներին կոչ է արել հրաժարվել աշխատավարձից կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները վերացնելու, առողջապահական համակարգին եւ անապահով ընտանիքներին օգնելու համար։

Սադիկ Խանը կարծում է, որ ֆուտբոլային աստղերը պետք է առաջինը լինեն այս հարցումը եւ օրինակ ծառայեն, հաղորդում է BBC-ն։

Անգլիական Պրեմյեր լիգայի ակումբները դեռ չեն հայտարարել ֆուտբոլիստների վարձատրության կրճատման մասին։ Նշվում է, որ խաղացողները պատրաստ են աշխատավարձի կրճատման, սակայն սպասում են Պրոֆեսիոնալ խաղացողների եւ մարզիչների ասոցիացիայի դիրքորոշմանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում