19:09  ,  1 ապրիլի, 2020

Խորվաթիայի առաջնությունները չեն վերսկսվի, արդյունքները չեղարկվել են

Խորվաթիայի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով երկրի բոլոր բասկետբոլային առաջնություններն ու մրցաշարերն անավարտ թողնելու եւ արդյունքները չեղարկելու մասին։

Այս մրցաշրջանի արդյունքներով լիգաները չեն ունենան չեմպիոններ։ Խորվաթիայի Բարձրագույն լիգայի առաջատարը «Զադարն» էր։

Հաջորդ մրցաշրջանում բոլոր լիգաների առաջնությունները կանցկացվեն նույն մասնակից թիմերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում