18:46  ,  1 ապրիլի, 2020

Ֆեդերեր․ 16 տարեկանում ինձ հաճախ էին մարզումներից դուրս հանում ռակետը նետելու համար

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղի 20-ակի չեմպիոն, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ պատանեկան տարիքում դժվարությամբ է զսպել կրքերը։

«Երբ երիտասարդ էի, հաճախ էի ռակետը նետում կորտին, թեեւ հիմա անհնար է դա պատկերացնել։ Դրա համար ինձ դուրս էին հանում մարզումներից, երբ 16 տարեկան էի։ Բայց հետագայում հասկացա, որ ռակետ նետելն ինձ ոչ մի բանով չի օգնի։ Հակառակը՝ դա լրացուցիչ նեգատիվ է։ Նախկինում ես շատ է խոսում կորտում։

Հիմա ես այդպես չեմ անում, ավելի շատ եմ մտածում դրականի մասին»,- 38-ամյա Ֆեդերերի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում