18:12  ,  1 ապրիլի, 2020

Ալիսոն Բեքերի Quarantine effect-ը

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլորի նման ինքնամեկուսացման մեջ է եւ հերթական չելենջն է կազմակերպել իր համար։

27-ամյա ֆուտբոլիստը կարողացել է բակից գնդակը ձեռքով նետել տանիքի պատուհանից ներս եւ հաջողությունը նշել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով։

Ալիսոնը տեսանյութը հրապարակել է Ինստագրամում՝ գրառելով․ «Quarantine effect»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English