17:47  +04,  1 ապրիլի, 2020

«Աստոն Մարտինը» հաջորդ մրցաշրջանում կմասնակցի Ֆորմուլա-1-ին

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության 2021 թվականի մրցաշրջանում «Ռեյսինգ Փոյնթ» թիմին կփոխարինի «Աստոն Մարտինը», որը համապատասխան համաձայնագիր է կնքել «Ռեյսինգ Փոյնթի» սեփականատեր Լոուրենս Ստրոլի ղեկավարած ներդրումային խմբի հետ։

«Աստոն Մարտինի» բաժնետերերը հավանություն են տվել բրենդի վերադարձին Ֆորմուլա-1։

«Աստոն Մարտինը» Ֆորմուլա-1-ի մասնակից «Ռեդ Բուլի» տիտղոսային հովանավորն է, սակայն պայմանագիրն ավարտվում է այս տարի։

«Աստոն Մարտինը» Ֆորմուլա-1-ին մասնակցել է 1959 եւ 1960 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ