17:10  ,  1 ապրիլի, 2020

Արմանիի «Օլիմպիա Միլանոն» 1 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Բասկետբոլի «Օլիմպիա Միլանո» ակումբի խաղացողներն ու մարզիչները Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացրել են 1 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Գումարը կտրամադրվի Լոմբարդիայի հիվանդանոցներին։

«Օլիմպիա Միլանո» ակումբը պատկանում է Armani ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջորջո Արմանիին, որը կորոնավիրուսի դեմ պայքարին արդեն նվիրաբերել էր 1,25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում