16:45  ,  1 ապրիլի, 2020

La Gazzetta dello Sport. Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

38-ամյա ֆուտբոլիստը հիասթափված է «Միլանի» ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխություններից և դժգոհ է ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի ծրագրից: 

Հավելենք, որ Իբրահիմովիչի՝ «Միլան» տեղափոխության նախաձեռնող, ակումբի տնօրենների խորհրդի անդամ Զվոնիմիր Բոբանը հեռացել է «Միլանից», իսկ շվեդ հարձակվողի հետ ջերմ հարաբերություններ ունեցող, ակումբի տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին ևս պատրաստվում է հրաժեշտ տալ պաշտոնին: 

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Իտալական թիմի կազմում 10 խաղում 38-ամյա Իբրահիմովիչը դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում