16:10  ,  1 ապրիլի, 2020

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսականների

ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչներն առանց հանդիսականների անցկացնելու հնարավորությունը, տեղեկացնում է The Independent-ը:

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ է առաջնությունները չեղարկելու գաղափարին և կարծում է, որ հնարավորինս շուտ ազգային առաջնությունները և եվրագավաթային մրցաշարերը պետք է վերսկսվեն:

Ապրիլի 1-ին ՈւԵՖԱ-ն ազգային առաջնությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ընթացքում կքննարկի նաև ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման և տրանսֆերային պատուհանի ժամկետի փոփոխման հարցը:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում