15:42  ,  1 ապրիլի, 2020

Կիլիան Մբապեն կդիմի դատարան. Նա խարդախության զոհ է դարձել

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խարդախության զոհ է դարձել, տեղեկացնում է L'Equipe-ն:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի լուսանկարներն օգտագործվել են բիթքոյն կրիպտոարժույթի գովազդային հոլովակներում՝ առանց Մբապեի համաձայնության: Գովազդներում Մբապեի անունից կոչ է արվում մարդկանց ներդրումներ կատարել բիթքոյնի ոլորտում:

Մբապեն մտադիր է դատական հայց ներկայացնել գովազդները պատվիրող ընկերության դեմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում