12:30  ,  1 ապրիլի, 2020

Սերենա Ուիլյամսը հայկական կոնյակ է խմել

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պատմել է` ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ինքնամեկուսացման պայմաններում:

«Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ էի խմել, սակայն ամուսինս իր հետ բերեց 23 տարվա հնության հայկական կոնյակ և մենք միասին վայելեցինք այն»,- ասել է Ուիլյամսը:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսի ամուսինը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում