13:13  ,  1 ապրիլի, 2020

Գրիզման. Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:

«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսին է: Նա այն ֆուտբոլիստն է, որը կարողանում է տարբերություն ապահովել խաղադաշտում և առաջ տանել թիմը իր հետևից»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ Մադրիդի «Աթլետիկոյից»:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում