15:17  ,  1 ապրիլի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» կպայքարեն «Բարսելոնայի» պաշտպանի համար

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը:

26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հույսեր չի կապում ֆրանսիացի պաշտպանի հետ: Ակումբը պատրաստ է հրաժարվել Ումտիտիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման:

Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին՝ ֆրանսիական «Լիոնից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում