11:08  ,  1 ապրիլի, 2020

«Բավարիայի» ղեկավար. Մրցաշրջանը պետք է վերսկսվի

Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծիք է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը չեղարկելու վերաբերյալ:

«Մրցաշրջանը պետք է վերսկսվի: Մենք իրավունք չունենք չեղարկել մրցաշրջանը, քանի որ ակումբները կզրկվեն եկամուտից և լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Ծայրահեղ դեպքում մրցաշրջանը կարող ենք ավարտել սեպտեմբերին, իսկ հաջորդ մրցաշրջանը սկսել հունվարից»,- Ռումենիգեի խոսքը փոխանցում է Allgemeine Zeitung-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում