10:50  ,  1 ապրիլի, 2020

Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի հեռանա ակումբից, տեղեկացնում է The Independent-ը:

Մանչեսթերյան ակումբում վստահ են, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պայմաններում ոչ մի թիմ հնարավորություն չի ունենա վճարել 26-ամյա կիսապաշտպանի դիմաց պահանջվող գումարը:

Պոգբայի նախկին ակումբը՝ Թուրինի «Յուվենտուսը», որը ցանկանում էր վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպանին, ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին վաճառելու մասին:

Ավելի վաղ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան չէր բացառել, որ իր հաճախորդն ամռանը կարող է վերադառնալ «Յուվենտուս»:

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։ Հունվարին նա վիրահատվել է։ Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մինչեւ մայիս կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում