10:15  ,  1 ապրիլի, 2020

Խամես Ռոդրիգեսը որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Sportsmole-ը:

28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմյեր լիգայում և կքննարկի անգլիական թիմերից ստացած առաջարկները:

Խամես Ռոդրիգեսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում 10 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում