09:46  ,  1 ապրիլի, 2020

Վան Դեյքը նշել է ամենադժվար մրցակցին, որի դեմ երբևէ խաղացել է

Անգլիական «Լիվերպուլի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքը նշել է, որ իր կարիերայում ամենադժվար մրցակիցը, որի դեմ երբևէ խաղացել է, եղել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

«Խաղացել եմ աշխարհի լավագույն հարձակվողների դեմ, սակայն ամենադժվարը Մեսիի դեմ խաղալն էր: Պրեմյեր լիգայում ամենադժվար մրցակիցը եղել է Ագուերոն»,- Թվիթերում իր երկրպագուներից մեկի հարցին պատասխանել է հոլանդացի պաշտպանը:

Վիրջիլ վան Դեյքը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից: Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 29 խաղում 28-ամյա ֆուտբոլիստը խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում