00:32  ,  1 ապրիլի, 2020

«Լոս Անջելես Լեյքերսը» երկշաբաթյա կարանտինն ավարտել է առանց նոր վարակվածների

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի խաղացողներն ավարտել են 14-օրյա տնային կարանտինը։ Կրկնակի թեստավորումը որեւէ մեկի մոտ չի հաստատել կորոնավիրուս։

«Լոս Անջելես Լեյքերսը» ամբողջ կազմով ինքնամեկուսացվել էր, երբ թիմի երկու խաղացողների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Վարակվածների անունները չեն նշվում։

«Լեյքերսը» բոլոր խաղացողներին թեստավորել էր, երբ հայտնի էր դարձել «Բրուքլինի» չորս խաղացողների վարակման մասին։ Մինչեւ մրցաշրջանի դադարեցումը «Լեյքերսը» վերջին հանդիպումն անցկացրել էր հենց «Բրուքլինի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում