12:12  ,  1 ապրիլի, 2020

Արթուր Սարկիսովը՝ Հայաստանի հավաքականի, Խոակին Կապարոսի և կորոնավիրուսի մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Կրասնոյարսկում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից սպասելիքներով:

«ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ, ՄԻԱՅՆ ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ»

«Կրասնոյարսկում ամեն ինչ համեմատաբար ավելի հանգիստ է, խուճապ չկա, չնայած մի քանիսի մոտ վարակի հաստատման դեպքի: Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ֆուտբոլի վրա: Իհարկե, անիմաստ է ֆուտբոլ խաղալ և տեսնել, որ տրիբունաները դատարկ են: Մենք երկրպագուների համար ենք խաղում: Կարծում եմ՝ վարակի տարածման պայմաններում ճիշտ որոշում էր մրցաշրջանը դադարեցնելը»:

«ՄԻՇՏ ՄԵԾ ՈւՐԱԽՈւԹՅԱՄԲ ԵՄ ՄԻԱՆՈւՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»

«Ցավոք, դեռ անձամբ ծանոթ չեմ Խոակին Կապարոսի հետ և առայժմ նրա հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել: Ինչ վերաբերում է նրա հետ համատեղ աշխատանքին, ես միշտ մեծ ուրախությամբ և հպարտությամբ եմ միանում հավաքականին և ինձ համար շատ հետաքրքիր կլինի նման մասնագետի հետ աշխատելը»:

Սամվել Սուքիասյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով