23:51  ,  31 մարտի, 2020

Հոլանդիայում բոլոր մարզական միջոցառումների վերսկսումը հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը

Հոլանդիայի կառավարությունը որոշել է բոլոր մարզական միջացառումների վերսկսումը հետաձգել առնվազն մինչեւ ապրիլի 28-ը, հաղորդում է այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Նաեւ որոշում է ընդունվել հանդիսականներին տրիբունաներ չթողնել մինչեւ հունիսի 1-ը, եթե նույնիսկ մրցաշարերը վերսկսվեն մայիսին։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայյի բոլոր երկրներում մրցումները դադարեցված են։ Բացառություն են Շվեդիան ու Բելառուսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում