22:50  ,  31 մարտի, 2020

Լոնդոնի քաղաքապետը օգնություն է խնդրել մայրաքաղաքային ակումբներից

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը մայրաքաղաքային ֆուտբոլային ակումբներին խնդրել է օգնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում, հաղորդում է theguardian-ը։

«Արսենալին», «Չելսիին», «Ֆուլհեմին», «Տոտենհեմին», «Չարլթոնին», «Բրենթֆորդին», «Վեստ Հեմին», «Քրիսթալ Փելասին», «Քուինզ Պարկ Ռեյնջերսին», «Միլուոլին» ուղղված ուղերձում քաղաքապետը խնդրել է առողջապահության համակարգի աշխատակիցներին տրամադրել ստադիոններն ու ակումբային բնակելի տարածքները։

«Չելսին», «Տոտենհեմը» եւ «Արսենալն» արդեն դրական են պատասխանել կոչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում