18:14  ,  31 մարտի, 2020

Իսպանիայի առաջնությունը կչեղարկվի, եթե չվերսկսվի մինչեւ հունիսի 27-ը

Իսպանիայի Լա Լիգայի ղեկավարությունը քննարկում է մրցաշրջանի վերսկսման կամ չեղարկման մի քանի սցենարներ։ Եթե կորոնավիրուսի պանդեմիան առաջիկա ամիսներին չհաղթահարվի եւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը չվերսկսվի մինչեւ հունիսի 27, ապա մրցաշրջանի արդյունքները կչեղարկվեն, հաղորդում է Marca-ն։

Ապրիլին կամ մայիսին առաջնության վերսկսման հավանականությունը գնահատվում է գրեթե անիրատեսական։

Վերսկսման դեպքում, չի բացառվում նաեւ անցկացնել շաբաթական երեք հանդիպում։

Իսպանիայի առաջնությունը դադարեցված է մարտի 23-ից։ 27 տուրից հետո 58 միավորով առաջատարը «Բարսելոնան» է։ Երկրորդ տեղում ընթացող «Ռեալն» ունի 56 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում