15:17  ,  31 մարտի, 2020

«Բավարիան» նոր առաջարկ կկատարի Ալաբային

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունն առաջիկայում կփորձի համաձայնության գալ թիմի ավստրացի եզրային պաշտպան Դավիդ Ալաբայի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում:

Sport1.de-ի տեղեկություններով՝ «Բավարիան» երկրորդ՝ ֆինանսապես ավելի լավ պայմաններով առաջարկը կկատարի 27-ամյա պաշտպանին, որն ավելի վաղ մերժել էր մյունխենյան ակումբի առաջին առաջարկը:

Դավիդ Ալաբայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբան ցանկանում է մարզական կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում» կամ Մադրիդի «Ռեալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում