17:12  ,  31 մարտի, 2020

Պրեմյեր լիգան կարող է վերսկսվել մայիսի սկզբին

Անգլիայի Պրեմյեր լիգայի ղեկավարությունը տարբերակներ է քննարկում մրցաշրջանը վերսկսելու համար, տեղեկացնում է Daily Mail-ը:

Մրցաշարի կազմակերպիչներն այս պահին քննարկում են մրցաշրջանը մայիսի սկզբին վերսկսելու հնարավորությունը, որը թույլ կտա արդեն հունիսի վերջին ավարտել մրցաշրջանը:

Պրեմյեր լիգայի վերսկսման վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում