14:50  ,  31 մարտի, 2020

«Լիվերպուլի» հաջողության գաղտնիքը՝ ըստ Վիլիանի

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» մրցելույթների մասին:

«Կարծում եմ, որ «Լիվերպուլի» հաջողության գաղտնիքը հետևողական զարգացումն է: Յուրգեն Կլոպն արդեն 5-րդ տարին է մարզում «Լիվերպուլը» և այդ ընթացքում հասցրել է հասկանալ ակումբի բոլոր խնդիրներն ու գտնել դրանց լուծումները:

Ցանկացած թիմի ժամանակ է հարկավոր ամուր թիմ կառուցելու և կայուն ֆուտբոլ ցուցադրելու համար: «Լիվերպուլը» Կլոպին տվեց այդ ժամանակը»,- Վիլիանի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլն» առաջատար է 82 միավորով: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո ևս 2 խաղում հաղթելու դեպքում «Լիվերպուլը» հռչակվի Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում