Կատալոնական «Բարսելոնան» կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել, տեղեկացնում է Cadena Cope-ն:
«Բարսելոնայի» կորուստը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել շուրջ կես միլիարդ եվրոյի:
«Այո, կորուստներն անխուսափելի են, սակայն մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում իրավիճակը հնարավորինս քիչ կորուստներող հաղթահարելու համար»,- ասել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում կստանան 70 տոկոսով պակաս աշխատավարձ, ինչը հնարավորություն կտա ակումբին խուսափել նոր պարտքեր կուտակելուց:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում