Հոլանդական «Այաքսի» ղեկավարությունը խզել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Աբդելակա Նուրիի հետ, որը 2 տարի 9 ամիս կոմայի մեջ մնալուց հետո մարտի 26-ին գիտակցության էր եկել, հայտնում է De Telegraaaf-ը:
22-ամյա Նուրիի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված էր մինչև ընթացիկ տարվա հուլիս՝ այն երկարաձգելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, «Այաքսը» Նուրիի ընտանիքին կվճարի ամբողջ պայմանագրով նախատեսված աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Աբդելակա Նուրին 2017 թվականի հուլիսին գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ավելի վաղ նշվում էր որ նա, հավանաբար, երբեք չի կարողանա քայլել և խոսել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում