13:11  ,  31 մարտի, 2020

Օլիվեր Կանը կմիջամտի Նոյերի և «Բավարիայի» բանակցություններին

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը կմասնակցի նոր պայմանագրի վերաբերյալ գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի հետ բանակցություններին, տեղեկացնում է Bild-ը:

«Բավարիայի» ղեկավար համակարգում պաշտոն զբաղեցնող Կանը կփորձի համոզել Նոյերին հրաժարվել ակումբի հետ միանգամից 5 տարվա պայմանագիր կնքելու գաղափարից: Կանը կառաջարկի ընդունել «Բավարիայի» հետ 3 տարվա պայմանագիր կնքելու առաջարկը՝ հետագայում այն 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններում Նոյերն ու «Բավարիան» չեն կարողացել համաձայնության հասնել, և 34-ամյա դարպասապահը, հնարավոր է, ամռանը հեռանա մյունխենյան ակումբից:

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում