16:45  ,  31 մարտի, 2020

«Բորուսիան» հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Սանչոյից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն գնով ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, տեղեկացնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Բորուսիայի» ղեկավարության հետ, որը պատրաստ է հրաժարվել 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, եթե ստանա 110 միլիոն եվրոյի առաջարկ:

Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլն» ու «Չելսին»:

Անգլիացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 16 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում