11:42  ,  31 մարտի, 2020

«Ռեալը» ևս կկրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն առաջիկայում կհայտարարի ֆուտբոլիստների աշխատավարձերը մինչև 50 տոկոսով կրճատելու մասին, տեղեկացնում է Marca-ն:

Աշխատավարձերի իջեցումը «Ռեալին» հնարավորություն կտա խուսափել նոր պարտք վերցնելուց: Արքայական ակումբի պարքը բանկերին այժմ կազմում է 27 միլիոն եվրո:

Ավելի վաղ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հայտարարել էր, որ ակումբի ֆուտբոլիստները համաձայնել են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում ստանալ 70 տոկոսով պակաս աշխատավարձ:

Ֆինանսական խնդիրներից խուսափելու նպատակով ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու մասին առաջիկայուն կհայտարարեն նաև Պրեմյեր լիգան, Բունդեսլիգան, Ա Սերիան ու Լիգա 1-ը ներկայացնող ակումբները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում