Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը:
«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել Ումտիտիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո:
26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման:
Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին՝ ֆրանսիական «Լիոնից»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում