00:54  ,  31 մարտի, 2020

Իկարդիին քննադատել են Փարիզից Լոմբարդիա վերադառնալու համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 27-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրկո Իկարդիին քննադատել են Փարիզից ընտանիքի հետ Իտալիա վերադառնալու համար, հաղորդում է gazetta.it-ը։

Իկարդին որոշել է կարանտինն անցկացնել Լոմբարդիայում՝ Իտալիայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնում։ Ֆուտբոլիստն այստեղ տուն ունի։

Իկարդին քննադատություններին պատասխանել է Ինստագրամի իր էջի ուղիղ եթերում։

«Ես ունեի Իտալիայի իշխանությունների թույլտվությունը վերադառնալու այստեղ։ Անկասկած, կհետեւենք կառավարության եւ առողջապահության համակարգի բոլոր ցուցումներին, որպեսզի ընտանիքիս անդամները չենթարկվեն վարակման ռիսկի»,- ասել է Իկարդին։  

Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում