09:44  ,  31 մարտի, 2020

Զլատան Իբրահիմովիչը՝ Zlatan Sport օծանելիքի գովազդում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թողարկել է իր անվանական օծանելիքը:

38-ամյա ֆուտբոլիստը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում ներկայացրել է Zlatan Sport օծանելիքի գովազդային հոլովակը, որի մեջ նկարահանվել է անձամբ ինքը:

Հավելենք, որ Զլատան Իբրահիմովիչին է պատկանում նաև A-Z բրենդային հագուստի խանութների ցանցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում