10:40  ,  31 մարտի, 2020

Կորոնավիրուսը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Ռոնալդուն հեռանա «Յուվենտուսից». Il Messaggero

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը:

Il Messaggero-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով «Յուվենտուսը», ամենայն հավանականությամբ, չի կարողանա Ռոնալդուին վճարել նրա ամբողջ աշխատավարձը՝ 31 միլիոն եվրո, ինչի հետևանքով 35-ամյա հարձակվողը կարող է հրաժարվել նոր պայմանագիր կնքել թուրինյան ակումբի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են իր նախկին ակումբը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Նշվում էր, որ Ռոնալդուն պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե ակումբին հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Իտալական ակումբը բանակցություններ է սկսել Ռոնալդուի հետ համագործակցությունը երկարաձգելու նպատակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում