09:13  ,  31 մարտի, 2020

Նուրմագոմեդովը հրաժարվել է մենամարտից. UFC-ն նոր մրցակից է գտել Ֆերգյուսոնի համար

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է մենամարտել ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ՝ պատճառաբանելով, որ կարանտինի պայմաններում չի կարող մեկնել ԱՄՆ:

MMA Junkie-ի հաղորդմամբ՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթը ցանկանում է, որ Նուրմագոմեդովի փոխարեն Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտի ամերիկացի Ջասթին Գեթժին, որը նախորդ տարվա սեպտեմբերին պարտություն էր կրել Նուրմագոմեդովից:

Տոնի Ֆերգյուսոնը դեռ իր համաձայնություն չի տվել Գեթժիի հետ մենամարտի անցկացմանը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին: Ամերիկացի մարզիկը Նուրմագոմեդովին անվանել է վախկոտ և հայտարարել, որ Խաբիբը խուսափում է իր հետ մենամարտից և թաքնվել է Ռուսաստանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում