23:56  ,  30 մարտի, 2020

«Բարսելոնայի» նախագահ․ Մեսին առաջին օրվանից ասում էր, որ աշխատավարձը պետք է կրճատել

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն պատմել է ակումբի առաջին թիմի ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատման հանգամանքների մասին կորոնավիրուսի պանդեմիայի եւ ճգնաժամի ֆոնին։

«Կրճատումն անհրաժեշտություն էր, սակայն մեր ակումբի մոդելը ռիսկի չի ենթարկվել, ակումբը վատ չի կառավարվում։ Մեսին քննարկումների առաջին օրվանից ասում էր, որ անհրաժեշտ է կրճատել աշխատավարձը։ Դա ցուցադրում է ֆուտբոլիստի հավատարմությունն ակումբին։

Մենք անպատասխանատու ղեկավարներ կլինեինք, եթե չգնայինք այս քայլին։ Այժմ բարդ տնտեսական վիճակ է, պետք է մտածել ակումբը պաշտպանելու մասին։ Ակումբը ոչ մի ռիսկի չէր ենթարկվում։ Պետք է ծախսերը համապատասխան լինեն եկամուտին, որը կրճատվել է։ Մենք կվերադառնանք նախնական վիճակին»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է sport.es-ը։

Կատալոնական թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի 70 տոկոսով մինչեւ պանդեմիայի ավարտը եւ առաջնության վերսկսումը, որը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում