23:23  ,  30 մարտի, 2020

Մոդրիչը 100 հազար եվրոյով համակարգչային տոմոգրաֆիայի սարք է գնել հայրենի քաղաքի համար

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը օգնություն է տրամադրել հայրենիքի առողջապահության համակարգին։

Ֆուտբոլիստը մոտ 100 հազար եվրո է տրամադրել ԱՄՆ-ից համակարգչային տոմոգրաֆիայի սարք գնելու եւ այն հայրենի Զադար քաղաքի հիվանդանոց հասցնելու համար, հաղորդում է Marca-ն։

Եվրոպայի բոլոր առաջնությունները դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում