22:49  ,  30 մարտի, 2020

Մարկո Ասենսիոն 8 ամիս անց պատրաստ է վերադառնալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ծնկահոդի վնասվածքից հետո լիարժեք վերականգնվել է եւ 8 ամիս անց պատրաստ է վերադառնալ խաղադաշտ, հաղորդում է AS-ը։

Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը ծնկահոդի վնասվածք էր ստացել 2019թ․ հունիսին Լոնդոնի «Արսենալի» հետ International Champions Cup-ի խաղում (2:2, 11մ՝ 3:2)։ Օգոստոսին Ասենսիոն վիրահատվել էր։

Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո Ասենսիոն կվերսկսի մարզումները ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս