22:19  ,  30 մարտի, 2020

Լինեկեր․ Բոլորն են ցանկանում ավարտել առաջնությունը

Անգլիայի հավաքականի հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է վերսկսել կորոնավիրուսի պանդեմայից հետո եւ հասցնել ավարտին։

«Այժյմ իրավիճակն այնքան փոփոխական ու անորոշ է, որ դժվար է ասել, թե երբ կավարտվի պանդեմիան։ Հնարավոր է՝ առաջնությունը վերսկսվի հունիսին։ Հավանաբար, ավելի հանգիստ կլինի։

Հանդիսականների ներկայությունը կարեւոր չէ, քանի որ դա այնքան էլ լիարժեք ֆուտբոլ չի լինելու։ Կարեւոր է առաջնությունն ավարտել։ Դա են ցանկանում բոլորը։

Հնարավոր է՝ բացառություն են նրանք, ովքեր չեն սիրում «Լիվերպուլը»։ Կարծում եմ՝ արդար կլինի առաջնությունը անավարտ չթողնելը»,- Լինեկերի խոսքը մեջբերում է talksport-ը։

Անգլիայի առաջնությունն առայժմ դադարեցված է մինչեւ ապրիլի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում