21:45  ,  30 մարտի, 2020

Ռոնալդուի կոչը․ Մնանք տանը եւ դրանով օգնենք առողջապահության աշխատակիցներին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պանդեմիայի եւ կարանտինի առիթով դիմել է երկրպագուներին։

«Ամբողջ աշխարհի համար այս ծանր պահին լինենք շնորհակալ այն ամենի համար, ինչն իսկապես կարեւոր է՝ մեր առողջությունը, մեր ընտանիքը, մեր մերձավորները։

Մնանք տանը եւ դրանով օգնենք առողջապահության աշխատակիցներին։ Նրան պայքարում են կյանքեր փրկելու համար»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար երեխաների հետ։

Ռոնալդուն ինքնամեկուսացվել է Մադեյրայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում