21:11  ,  30 մարտի, 2020

Չավին ողջունել է Մեսիի քայլը․ Մեծահոգի ժեստ է

«Բարսելոնայի» նախկին խաղացող, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին ողջունել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի քայլը կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում աշխատավարձի կրճատման համաձայնելուն։

«Իսկապես մեծահոգի ժեստ է։ Շնորհավորում եմ։ Նա միշտ օրինակելի է»,- գրել է Չավին Ինստագրամում։

Մեսին հայտարարել էր, որ «Բարսելոնայի» առաջին թիմի ֆուտբոլիստները կհրաժարվեն աշխատավարձի 70 տոկոսից, որպեսզի օգնեն ակումբին այս ծանր ժամանակահատվածում։ Մեսին պատմել է, որ ինքն ու ակումբակիցները գումարը կփոխանցեն «Բարսելոնայի» աշխատակիցներին, որպեսզի նրանք ամբողջությամբ ստանան աշխատավարձը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում