20:46  ,  30 մարտի, 2020

Տիտե․ Նեյմարն անփոխարինելի չէ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն կարեւորել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դերն ազգային թիմում։

«Նեյմարն անկանխատեսելիություն է մտցնում թիմի խաղի մեջ։ Նա առաջարկում է անհատական կամ կոլեկտիվ լուծումներ, որոնք մյուս խաղացողները չեն կարող առաջարկել։

Նրա ներկայությունը մեծացնում է թիմի ներուժը։ Ես խոսում եմ առողջ եւ հավաքված Նեյմարի մասին։ Նա շատ կարեւոր է հավաքականի համար, բայց անփոխարինելի չէ»,- Տիտեի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Կորոնավիրուսի պանդեմիա եւ կարանտին հայտարարելուց հետո Նեյմարը Փարիզից մեկնել է Բրազիլիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում