20:14  ,  30 մարտի, 2020

Ֆիլիպո Ինձագի․ Պատրաստ ենք խաղալ ամռանը, բայց մրցաշրջանը պետք է անավարտ չթողնել

Իտալական «Բենեւենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հորդորել է ավարտին հասցնել Իտալիայի առաջնությունները կորոնավիրուսի պանդեմիան հաղթահարելուց եւ կարանտինից դուրս գալուց հետո։

«Հիմա գլխավոր առաջնահերթությունն առողջությունն է, բայց երբ ամեն ինչ ավարտվի, մենք ցանկանում ենք ավարտել այն, ինչ սկսել ենք 8 ամիս առաջ։ Առաջնությունը պետք է անավարտ չմնա։ Թյուրիմացություններից խուսափելու համար դա լավագույն լուծումն է։

Մենք պատրաստ ենք խաղալ հունիսին, հուլիսին եւ օգոստոսին։ Մենք ցանկանում ենք ավարտել առաջնությունը, քանի որ որեւէ այլ որոշում վնաս կտա։ Մենք կհայտնվենք դատավարություններում, որոշ ակումբներ կլուծարվեն, ֆուտբոլը կկորցնի ոչ թե երկու ամիս, այլ երկու տարի»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իտալիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում