15:42  ,  30 մարտի, 2020

Մեսի. «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ղեկավարության հետ համաձայնության են եկել աշխատավարձերի կրճատման հարցում

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին հայտարարել է, որ ակումբի ֆուտբոլիստները համաձայնության են եկել ղեկավարության հետ աշխատավարձերի կրճատման հարցում:

Ինստագրամի իր պաշտոնական էջում Մեսին տեղեկացրել է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների աշխատավարձերը կիջեցվի 70 տոկոսով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են աշխատավարձերի 70 տոկոսի չափով կրճատմանը և պատրաստ են հրաժարվել առավելագույնը աշխատավարձերի 50 տոկոսից:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English