15:18  ,  30 մարտի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» 28 միլիոն եվրո է պահանջում Սմոլինգի դիմաց

Իտալական «Ռոման» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն գնով ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգի տրանսֆերային իրավունքը, տեղեկացնում է Football Italia-ն:

30-ամյա պաշտպանի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում է 28 միլիոն եվրո: «Ռոման» պատրաստ չէ վճարել այդ գումարը և կփորձի բանակցությունների միջոցով համաձայնության գալ Սմոլինգի տրանսֆերային արժեքի հարցում:

Քրիս Սմոլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Անգլիացի պաշտպանը վարձակալությամբ «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English