14:08  ,  30 մարտի, 2020

«Մանչեսթեր Սիթին» միացել է Ուպամեկանոյի համար պայքարին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել գերմանական «Լայպցիգի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյին:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ 21-ամյա պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը կարծում է, որ Ուպամեկանոյի տեղափոխությամբ կլուծվեն իր թիմի պաշտպանությունում առկա խնդիրները:

Դայո Ուպամեկանոն, որի պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը գերմանական թիմի հետ:

Ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», կատալոնական «Բարսելոնան» և իտալական «Միլանը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ուպամեկանոն «Լայպցիգի» կազմում մասնակցել է 27 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս