14:45  ,  30 մարտի, 2020

Արդարացում մի փնտրիր, վախկոտ. Ֆերգյուսոնը՝ Նուրմագոմեդովին

Խառը մենամարտերի ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը Թվիթերի իր պաշտոնական էջում անդրադարձել է Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտի չեղարկման հնարավորությանը:

«Ապրիլի 18-ն այդքան մոտ էր, իսկ դու նախընտրեցիր թաքնվել Ռուսաստանում: Նույնիսկ տեղաշարժման հետ կապված արգելքներն ինձ չեն խանգարի քո վերջը տալ: Արդարացում մի փնտրիր»,- գրել է Ֆերգյուսոնը:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում հայտարարված կարանտինի պատճառով չի կարող լքել երկիրը և մասնակցել մենամարտին:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված է անցկացնել ապրիլի 18-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English