13:26  ,  30 մարտի, 2020

Նուրմագոմեդով. Ֆերգյուսոնի հետ մենամարտը չեղարկման եզրին է

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա:

«Ես հիմա գտնվում եմ Ռուսաստանում և մարզվում եմ՝ պատրաստվելով մի մենամարտի, որը, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա:

UFC-ն որոշել է մենամարտն անցկացնել ԱՄՆ-ում, սակայն ես արտակարգ դրության պայմաններում չեմ կարող լքել Ռուսաստանը: Որքանով տեղյակ եմ, UFC-ն արդեն նոր մրցակից է փնտրում Ֆերգյուսոնի համար»,- ասել է Նուրմագոմեդովը Ինստագրամի իր պաշտոնական էջում ուղիղ հեռարձակման ժամանակ:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված է անցկացնել ապրիլի 18-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English