13:10  ,  30 մարտի, 2020

Նոյերը 5 տարվա պայմանագիր է պահանջում «Բավարիայից»

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ Գերմանիայի չեմպիոնի հետ:

Bild-ի տեղեկություններով՝ 34-ամյա դարպասապահը մյունխենյան ակումբի հետ ցանկանում է կնքել 5 տարվա պայմանագիր, սակայն «Բավարիան» պատրաստ է առավելագույնը 3 տարվա պայմանագիր առաջարկել Նոյերին: «Բավարիայի» և Նոյերի բանակցություններն այժմ դադարեցված են: 

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նոյերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը մասնակցել է 37 հանդիպման, բայց թողել 38 գոլ, 15 խաղում անառիկ պահել դարպասը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում