12:51  ,  30 մարտի, 2020

Գրիզմանը նշել է՝ որ համարով է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է փոխել խաղային համարը:

«Ցանկանում եմ հանդես գալ 7 համարի համազգեստով: Ընթացիկ մրցաշրջանում դա անհնար էր, քանի որ երբ 7 համարով հանդես եկող ֆուտբոլիստը հեռացավ թիմից, մրցաշրջանն արդեն սկսված էր»,- Գրիզմանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

29-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» հանդես է գալիս 17 համարի համազգեստով: Նախորդ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի կազմում 7 համարի համազգեստով հանդես էր գալիս բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 130 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբում դժգոհ են Գրիզմանի մրցելույթներից և մտադիր են առաջիկա ամռանը տրանսֆերի հանել նրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս